Անն Իդալգո. Փարիզում կարևորվում է Երևանի հետ գործակցության ամրապնդումը

Անն Իդալգո. Փարիզում կարևորվում է Երևանի հետ գործակցության ամրապնդումը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երևան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երևանի քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով նոր սկիզբ կդրվի երկու մայրաքաղաքների արդյունավետ գործակցության համար։

Անն Իդալգոն էլ իր հերթին շնորհավորել է Երևանի տոնն ու նշել, որ Փարիզի կողմից նույնպես կարևորվում է Երևանի հետ գործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ։

1998թ. Երևանի և Փարիզի միջև կնքվել է հուշագիր: 2011թ. ապրիլի 25-28-ը Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Փարիզ` մասնակցելու Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:2011թ. հոկտեմբերի 24-27-ը պաշտոնական այցով Երևան ժամանեց Փարիզի քաղաքապետ, ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բ. Դելանոեի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում ստորագրվեց բարեկամության և համագործակցության համաձայնագիր, որի համաձայն հիմնական ոլորտներն են` ճարտարապետություն և քաղաքաշինություն, մշակույթ և համալսարանական փոխանակումներ, կենցաղային աղբի մշակում և մաքրում, փոխադրումների և տրանսպորտի քաղաքականություն, զբոսաշրջություն, կադրերի վերապատրաստում:

2015թ. ապրիլի 29-ից հուլիսի 4-ը Փարիզի քաղաքապետարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով։ 2016-ի ապրիլի 28-ին Փարիզում տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---