Հոլանդիայի խորհրդարանում կարող է կրկին ներկայացվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանում կրկին կարող է առաջ քաշվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Նախաձեռնությունը Քրիստոնեական միության անդամ Ժոել Վորդեվինդինն է: Օրինագիծը արգելելու է նաեւ հրեական Հոլոքոստի, Ռուանդայում թութսիների ցեղասպանությունների հերքումը: Նախաձեռնության դեմ հնչել են կարծիքներ իշխող կոալիցիայի անդամներից, դեմ է նաեւ խորհրդարանում գործող D66 կուսակցությունը, որը հայտնի է թուրքամետ հայացքներով եւ ժողովրդի կողմից ստացել է T66 մականունը` Թ-ը տառը ասոցիացնելով Թուրքիա անվանման հետ: Այնուհանդերձ հավանական է, որ Քրիստոնեա-դեմոկրատները եւ սոցիալիստները սատարեն պատգամավոր Վորդեվինդի ձեռնարկին, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---