ՆԱՏՕ-ում «Իսկանդերը» միջուկային զենք են համարել, իսկ տեղակայումը Կալինինգրադում` սպառնալիք

ՆԱՏՕ-ում «Իսկանդերը» միջուկային զենք են համարել, իսկ տեղակայումը Կալինինգրադում` սպառնալիք

PanARMENIAN.Net - Ռուսական «Իսկամդեր-Մ» հրթիռային համալիրների տեղակայումը ՌԴ Կալինինգրադի շրջանում նպաստում է լարվածության աճին տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը գերմանական dpa գործակալությանը:

«Միջուկային մարտագլխիկներով հրթիռների տեղակայումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմաններին չի նպաստում լարվածության նվազմանը»,-ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Նա կարևորել է ռազմական գործունեության թափանցիկության մակարդակի և կանխատեսելիության բարձրացումը «խուսափելու համար միջադեպերից ու թյուրիմացությունների ռիսկից»,-գրում է Lenta.ru-ն:

Հոկտեմբերի 8-ին Reuters-ը, ամերիկյան աղբյուրի վրա հղումով, հայտնել էր, որ ՌԴ ՊՆ-ն նախատեսում է «Իսկանդեր-Մ» տեղակայել Կալինինգրադի շրջանում: Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը:

«Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը մշակվել է 1990-ականներին և սպառազինության հանձնվել 2006-ին: Համալիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ամրաշինական կառույցների ու տնտեսական ենթակառուցվածքի ոչնչացման համար։ Հրթիռների հեռահարությունը 500 կմ է, արտահանման ենթակա մոդիֆիկացիաներում` 280 կմ: «Իսկանդեմ-Մ» հրթիռները կառավարվում են ամբողջ թռիչքի ընթացքում, ինչն անկանխատեսելի է դարձնում դրանց հետագիծն ու բարդացնում է հակազդեցությունը ՀՕՊ համակարգերի կողմից: Կարող են կիրառվել նաև բարձր ճշգրտության P-500 թևավոր հրթիռներ:

Թեև համարվում է, որ «Իսկանդերները» կարող են միջուկային մարտագլխիկներ կրել, միևնույն ժամանակ համարվում են բացարձակապես ոչ միջուկային զենք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---