Ռուսական ռազմածովային բազան սիրիական Տարտուսում մշտական կդառնա

Ռուսական ռազմածովային բազան սիրիական Տարտուսում մշտական կդառնա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սիրիական Տարտուսում մշտական ռազմածովային բազա կստեղծի: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Նիկոլայ Պանկովը Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նիստում:

«Համապատասխան փաստաթղթերն այժմ պատրաստ են, դրանք միջգերատեսչական համաձայնեցման փուլում են»,-ասել է Պանկովը: Նա հավելել է, որ դրանց պատրաստության աստիճանը «բավականին բարձր է»:

«Հուսով ենք, որ շուտով կխնդրենք ձեզ վավերացնել այդ փաստաթղթերը, ինչպես այսօր ենք դա անում»,-ասել է փոխնախարարը, հայտնում է «Վեդոմոստի» թերթը:

Տարտուսը մեծությամբ երկրորդ նավահանգիստն է Սիրիայում Լաթաքիայից հետո: Այստեղ է գտնվում ԽՍՀՄ նախկին տարածքից դուրս միակ ՌԴ ՌԾՈւ նյութատեխնիկական ապահովման կետը, որտեղ սպասարկվում են Միջերկրական ծովում գտնվող նավերը: Բազան գործում է 1971-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---