Մայթերում և կամարանցումներում մեքենաների կայանումը բացառելու համար հսկողությունը կխստացվի

Մայթերում և կամարանցումներում մեքենաների կայանումը բացառելու համար հսկողությունը կխստացվի

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 15 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 6 հասցեներում: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:

Զեկուցվել է նաև, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 17 արձանագրություն: Շարունակվում է նաև հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Հանձնարարվել է մայրաքաղաքում ակտիվացնել գծանշման աշխատանքները և, համագործակցելով ճանապարհային ոստիկանության հետ, խստացնել հսկողությունը մայթերում, կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու նպատակով:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 6 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է 2 լքյալ կրպակ:

Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 47 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է ակտիվացնել ամենօրյա հսկողությունը և խստացնել վարչարարությունը:

Զեկուցվել է, որ ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների ճաքալցման և փոսանորոգման աշխատանքները: Հանձնարարվել է սահմանված ժամկետում ավարտել աշխատանքները՝ շարունակելով հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել, է որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչ տարածքների խնամքի և այգիների մաքրման աշխատանքները։

Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---