Վարչապետ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար պետք է առցանց դիմելու հնարավորություն ստեղծել

Վարչապետ. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար պետք է առցանց դիմելու հնարավորություն ստեղծել

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով ժամանակակից ՏՏ հնարավորությունները՝ ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Այս մասին հոկտեմբերի 13-ին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ համապատասխան հանձնարարականներ տալով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

«Հանձնարարում եմ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարին երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար առցանց եղանակով դիմելու հնարավորություն ստեղծել»,- ասել է վարչապետը, մեջբերում է Tert.am-ը:

Նա նաև հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ստեղծել, որպեսզի կենսաթոշակի և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի նոր ծնված երեխայի հետ ՀՀ-ում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Գործող կարգի համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար ծնողը (որդեգրողը, խնամակալը) պետք էանձամբիր բնակության (հաշվառման) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ներկայացնի մի շարք փաստաթղթեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---