Շոտլանդիան մտադիր է մինչև Brexit-ն անկախության նոր հանրաքվե անցկացնել13 հոկտեմբերի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիայի անկախության մասին երկրորդ հանրաքվեն կարող է անցկացվել մինչև Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից: Այդ մասին Շոտլանդական ազգային կուսակցության (SNP) համագումարում հայտարարել է կուսակցության նախագահ և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Մեծ Բրիտանիան պաշտոնապես կսկսի ԵՄ-ից դուրս գալու ընթացակարգը 2017-ի մարտին, այն կտևի մոտ 2 տարի: «Ես հանձնարարել եմ շոտլանդական կառավարությանը նախապատրաստել նոր հանրաքվեի մասին օրինագծի սևագիր տարբերակը: Ես ձգտում եմ, որ Շոտլանդիան լուծի իր անկախության մասին հարցը մինչև Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից, եթե դա կլինի Շոտլանդիայի շահերը պաշտպանելու լավագույն տարբերակը»,- ասել է Սթերջենը` ելույթ ունենալով ներածական խոսքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այսօր կարող եմ ասել, որ նոր հանրաքվեի մասին օրինագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ խորհրդակցությունների համար»,-հավելել է նա: Սթերջենը նշել է, որ ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշումը արմատապես փոխել է իրավիճակը: Առաջին հանրաքվեն տեղի է ուենցել 2014-ի սեպտեմբերի 18-ին: Այն ժամանակ մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն: Մինչդեռ հասարակական կարծիքի հարցումները վկայում են, որ թեև Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու կողմնակիցների քանակն աճել է, այն բավարար չէ կանխատեսելու համար Շոտլանդիայի անջատումը: Հարցման մասնակիցների 38 տոկոսը կողմ է, որ Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի կազմից, 47 տոկոսը` դեմ է, 12 տոկոսը չի կողմնորոշվել: Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումն ըստ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ներկայացնել 2017-ի հունվարին կամ փետրվարին: Այդ մասին հայտարարել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա հղումով: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |