Սուքիասյանն այլևս չի գլխավորի ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը

Սուքիասյանն այլևս չի գլխավորի ՀՀ ֆուտբոլի  ազգային հավաքականը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի, Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ:

Սուքիասյանը ՀՀ ազգային հավաքականի 2015-ի դեկտեմբերի 10-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ:

Վարուժան Գարսևանի Սուքիասյանը ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ է: 2015-ի ապրիլի 28-ից Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն էր: Զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ 1978-1987-ին խաղացել է Կոտայք ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլիստ Երվանդ Սուքիասյանի եղբայրն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---