ԱՄՆ կոնգրեսականներ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ եւ արդար23 մայիսի 2007 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ եւ արդար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի անդամ Ֆրենք Փալոնը` ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի նիստին: Նրա խոսքերով, Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 1991 թվականին անկախություն ստանալուց ի վեր առաջինն են, որ միջազգային դիտորդների դրական գնահատականին են արժանացել: «Այդ հուսադրող արդյունքը հետագայում եւս կաջակցի Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ամդրապնդմանը, ինչպես նաեւ կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում»,- ընդգծել է ամերիկացի կոնգրեսականը:Ֆրենք Փալոնը կոչ է արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային, որն անհանգստություն էր հայտնում հայակական իշխանությունների կողմից արդար եւ ազատ ընտրություններ անցակցնելու հնարավորության հարցով, Հայաստանին մուծել ողջ գումարը, որը նախատեսված է համաձայնագրի շրջանակիներում` $235 մլն. հայկական գյուղերի զարգացման համար: Նա նաեւ հաստատել է 2008 թվականի համար Հայաստանին տնտեսական օգնության շրջանակներում Կոնգրեսի կողմից $75 մլն.-ի հարցումը: «Այդ օգնությունն ու ԱՄՆ-ի աջակցությունը կաջակցեն տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»,- ընդգծել է կոնգրեսականը: Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջոն Նոլենբերգը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին նամակ են հղել` դրանում նշելով Հայաստանի հաջողությունները, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |