«Ուրարտուն» ՌԴ բասկետբոլի «Սուպերլիգա-1»-ում 3-րդ անընդմեջ պարտությունն է կրել՝ խոշոր հաշվով

«Ուրարտուն» ՌԴ բասկետբոլի «Սուպերլիգա-1»-ում 3-րդ անընդմեջ պարտությունն է կրել՝ խոշոր հաշվով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր երրորդ հանդիպումն է անցկացրել:

Վլադիվոստոկում կայացած «Սպարտակ-Պրիմորյե» (Սուպերլիգայի կրկնակի չեմպիոն) ակումբի հետ խաղում «Ուրարտուն» պարտվել է խոշոր հաշվով՝ 59:105՝ հիմնական ժամանակում:

Խաղին մասնակցելու իրավունք չեն ստացել թիմի ուժեղ բասկետբոլիստներ Վիկտոր Ուսկովն ու Վիկտոր Հովսեփյանը։«Ուրարտուի» հայտացուցակն էր այս խաղի համար.3. Ամիրան Ամիրխանով, 5. Անդրեյ Կոնստանդինով, 6. Տերի Սմիթ, 7. Արթուր Խաչատուրյան, 8. Միքայել Պողոսյան, 9. Էդգար Բաբայան, 10. Սերգեյ Պոլյուխին, 13. Տոդ Օ’Բրայան, 15. Մարսել Հովսեփյան, 19. Նիկիտա Զախարով, 32. Արիզոնա Ռեյդ

Հայ բասկետբոլիստները երկու քառորդից հետո արդեն պարտվում էին 23:54 հաշվով՝ ռուս բասկետբոլիստների մեծ առավելությամբ։

3-րդ քառորդից հետո «Սպարտակ-Պրիմորյե»-ն առջևում էր՝ 37:75: Վերջին քառորդից հետո միավորների տարբերությունը հասել էր 50-ի. խաղը ավարտվեց 59-109 հաշվով:

Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր առաջին հանդիպումն էր անցկացրել: Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել էր «Ռյազանին» լրացուցիչ ժամանակում՝ 89:93 ընդհանուր հաշվով: Հայ բասկետբոլիստները 1-ին քառորդում պարտվել են 20:22 հաշվով, 2-րդ քառորդում հաղթում էին 20:12 հաշվով։ 3-րդ քառորդում «Ռյազանն» առջևում էր՝ 23:21։ Վերջին քառորդում հիմնական ժամանակից վայրկյաններ առաջ հաշիվը հավասարվել է՝ 82:82:

Հոկտեմբերի 9-ին ակումբն իր երկրորդ հանդիպումն էր անցկացրել: Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել էր «Սամարա» ակումբին 70։80 հաշվով՝ հիմնական ժամանակում: Խաղին մասնակցելու իրավունք չեն ստացել թիմի ուժեղ բասկետբոլիստներ Վիկտոր Ուսկովն ու Վիկտոր Հովսեփյանը։Հայ բասկետբոլիստները 1-ին քառորդում հաղթում էին 21։17 հաշվով, 2-րդ քառորդում արդեն պարտվում էին 35։46 հաշվով՝ ռուս բասկետբոլիստների մեծ առավելությամբ։ 3-րդ քառորդում «Սամարան» առջևում էր՝ 50։60։ Վերջին քառորդում հայ բասկետբոլիստները կարողացել են կրճատել հաշիմը՝ տարբերությունը 5 միավոր էր, սական չկարողացան պահմանել վերգտած խաղը՝ հանդիպումն ավարտվեց 70։80։

Ինչպես Ռյազանի հետ խաղից հետո հայտնել էր «Ուրարտու» թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, խաղից երկու րոպե առաջ թիմի երեք լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդին, Վիկտոր Ուսկովին և Վիկտոր Հովսեփյանին զրկեցին խաղին մասնակցելու իրավունքից:

Հայտարարվել էր, որ հայկական ակումբը հանգամանքները պարզելուց հետո միայն կհայտնի տեղի ունեցածի պատճառը: Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ակումբի տնօրեն Արթուր Նազարյանը PanARMENIAN.Net ին հայտնեց միջադեպի շուրջ հայտնի դարձած հանգանքները՝ միաժամանակ նշելով, որ հստակ պարզաբանումներ տալ դեռ չեն կարող, քանի որ ընթանում են քննարկումներ կազմակերպիչների հետ: Նա տեղեկացրեց, որ «Սամարայի» հետ հաղին կմասնակցի Արիզոնա Ռեյդը, սակայն թիմի ուժեղ բասկետբոլիստներ Վիկտոր Ուսկովն ու Վիկտոր Հովսեփյանն այդպես էլ թույլտվություն չեն ստացել. նրանք բաց թողեցին խաղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---