ՄԱԿ գլխավոր քարտուղար. Աշխարհում 1 մլրդ մարդ չքավորության մեջ է ապրում

ՄԱԿ գլխավոր քարտուղար. Աշխարհում 1 մլրդ մարդ չքավորության մեջ է ապրում

PanARMENIAN.Net - Մոլորակի բնակչության մոտ 1 միլիարդն ապրում է ծայրահեղ չքավորության պայմաններում, մինչդեռ 800 մլն տառապում է սովից և թերսնուցումից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Հոկտեմբերի 17-ին նշվող Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում նա կոչ է արել պայքարել աղքատության դեմ, և կառուցել «սոցիալական արգելքներից ազատ հասարակություն»:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «աղքատությունը չափվում է ոչ միայն անբավարար վաստակով, այլ նաև առողջապահության, կրթության և հիմնարար այլ ծառայությունների անմատչելիությամբ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հորդորել է կառավարություններին, քաղհասարակության անդամներին և ամբողջ մարդկությանը «լսել աղքատության մեջ ապրող մարդկանց ձայնը»:

Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 17-ին: 1987թ. հոկտեմբերի 17-ին Փարիզի Տրոկադերոյի հրապարակում, որտեղ 1948թ. ստորագրվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել, հարգելու համար ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի զոհերի հիշատակը: Հավաքվածները հայտարարեցին, որ աղքատությունը մարդու իրավունքների խախտում է և հաստատեցին այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու ջանքերի անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---