Ալիևը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին

Ալիևը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին

PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ ապագայում Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, սակայն, առայժմ երկիրն իրեն վստահ է զգում իր կարգավիճկում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է ՌԻԱ Նովոստին:

«Այդ թեմայի շուրջ խոսակցություններ վաղուց են գնում տարբեր երկրների փորձագիտական շրջանակների և քաղաքական վերնախավի շրջանում: Այսպես կասեմ` այսօր մենք մեզ բավականին վստահ ենք զգում գործող կարգավիճակում…Ուստի դեռ պետք է տեսնել, թե ինչ միտումներ կլինեն: Անշուշտ, եթե Միությունը գրավիչ լինի, շատերը կձգտեն անդամակցել: Այնպես որ ոչինչ չի կարելի բացառել, սակայն ընթացիկ փուլը հենց այդպես կբնութագրեի»,-ասել է Ալիևը «Ռոսիա սեգոդնյա» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Ալիևը նշել է, որ Բաքուն հետաքրքրությամբ է հետևում եվրասիական տարածքի զարգացումներին, որտեղ «կան բարդություններ, որոշ առումով նաև դժգոհություններ»:

«ԵՏՄ երկրների հետ մեր տնտեսական, նաև քաղաքական, գործակցության այսօրվա ձևաչափը բավականին ամուր է: Ինտեգրման ճանապարհով գնալու համար մոտիվացիա է հարկավոր: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ բնույթի: Այժմ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---