Տնտեսության ներկայիս կառուցվածքը չի կարող առաջընթաց ապահովել. Վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագիրը

Տնտեսության ներկայիս կառուցվածքը չի կարող առաջընթաց ապահովել. Վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսության առկա կառուցվածքը, միջավայրը, զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում, չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են Հայաստանի մարտահրավերներին: Այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, ներկայացնելով նոր Կառավարության ծրագիրը, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որանհրաժեշտ են խորությամբ վերլուծել, վերաիմաստավորել տնտեսական զարգաման մասին պատկերացումներն ու մոտեցումները՝ հատկապես պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղություների, տնտեսության հաշվառման, վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության, մրցունակության վերաբերալ:

«Հենց այդ նպատակով այսօր արդեն կառավարության առջև դրված է պահանջ՝ իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում, կարևորագույն խնդիրների առարկայական վերլուծություն և առաջարկել թե կարճաժամկետ միջոցառումների, թե երկարաժամկետ ռազամավարկան բարեփոխումների ծրագրեր»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ-ն թևակոխել է տարածաշրջանային զարգացումների նոր փուլ, որը ենթադրում է տնտեսական աճի ցածր տեմպեր մեր անմիջական տնտեսական գործընկերի մոտ՝ սահմանափակելով ընդհանուր տրենդների հաշին արագ աճի հնարավորությունները:

Կարապետյանի ներկայացմամբ՝ երկրաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ՀՀ կառավարության ներքո ձևավորելու է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, նշված խնդիրների լուծմամբ զբաղվելու են Հայաստանի, սփյուռքի, արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները:

Հոկտեմբերի 18-ին Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը հոկտեմբերի 20-ին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը: Իսկ մինչև այդ PanARMENIAN.Net ը 33 էջանոց փաստաթղթից առանձնացրել է ամենակարևոր կետերը:

Կարապետյանը նշել է, որ բարեփոխումները պետք է սկսել հենց կառավարությունից, պետք է «նոր շունչ» հաղորդել պետական կառավարման համակարգին։

Վարչապետի ներկայացմամբ, պետական ու տեղական ինքնակառավարման համակարգերը պատրաստվում են դարձնել ճկուն ու արդյունավետ՝ դրանք «սանիտարական մաքրման» ենթարկելու միջոցով։

«Պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջին պայմանը կոռուպցիայից զերծ լինելն է։ Սրա մասին շատ է խոսվում և այստեղ կարևորը գործերն ու միջոցառումներն են, և ես վստահ եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները»,- հայտարարել է նա:

Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարման համակարգում անցնելու են «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին ծառայություն մատուցելու համակարգերին, որի արդյունքում ակնկալում են նվազեցնել այն ժամանակը, որը քաղաքացիները ծախսում են պետական ապարատի հետ շփվելիս։

«Անհրաժեշտ է պետական ապարատում որոշումների ընդունումը դարձնել քիչ բյուրոկրատական, պարզ և հասցեական։ Մենք պետք է հստակորեն իմանանք, թե ինչու անհրածեշտ որոշումներն ընդունվում կամ չեն ընդունվում, որ օղակում են դրանք ուշանում։ Պետական կառավարման մարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն, այլ քաղաքացիներին պետք է մատուցեն ծառայություններ։

Եթե այդ ծառայությունները պահանջված չեն, արդյունավետ չեն թանկարժեք են, ապա դրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն։ Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի։ Կարևոր է, որ մենք պարբերաբար հիշենք, որ պետական ծառայողները իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են։ Կարևոր է, որ պետական մարմնի դուռը թակելով, քաղաքացիները որակյալ սպասարկում ստանան։ Սա մշակույթ է,որի ներդրումը քայլեր կպահանջի սակայն պետք է քայլեր կատարել այսօրվանից»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով պաշտպանական ոլորտին, Կարապետյանը նշել է, թե Հայաստանի պաշտապանության և անվտանգության հարցը երկրի թիվ մեկ խնդիրն է: Երկրի առջև ծառացած ռազմական բնույթի սպառնալիքները պահանաջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, արդիականացվող հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ:

Նա հավաստիացրել է, որ անվտանգության ոլորտում կառավարությունը չի խնայի ոչ մի միջոց և ջանք Հայաստանի և Արցախի դեմ ռազմական սպառնալիքները չեզոքացնելու, բավարար ռազմական կարողությունների ստեղծման, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանության համար:

Վարչապետը կարևորել է նաև 2015 թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության կենսագործումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---