Գրոհայինները թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին հեռանալ Հալեպի արևելյան շրջաններից

Գրոհայինները թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին հեռանալ Հալեպի արևելյան շրջաններից

PanARMENIAN.Net - Զինյալ խմբավորումները թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին հեռանալ Հալեպի արևելյան շրջաններից: Այդ մասին հայտնել են սիրիական ընտանիքի անդամները, որոնք կարողացել են գիշերն անցնել Բուստան էլ Քասր միջանցքով, որը կառավարական զորքերի պաշտպանության տակ է:

Հալեդ Քադդուրան հայտնել է, որ 7 անձից բաղկացած իր ընտանիքը հրաշքով է կարողացել հեռանալ ավազակախմբերի կողմից վերահսկվող թաղամասից:

«Հազարավոր մարդիկ էին մտադիր հոկտեմբերի 20-ին հեռանալ իրենց բնակարաններից, սակայն դա նրանց չհաջողվեց: «Ահրար աշ Շամ» և «Նուրեդդին ազ Զենգի» խմբավորումները շրջափակել են փողոցներն ու կրակ բացել ամբոխի վրա: Բնակիչների շրջանում կան տուժածներ»,-ասել է ականատեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը ՍԱՆԱ գործակալության վրա հղումով: :

Նրա որդիները պատմել են, որ «սպառնալով զենքով, ավազակները խլում են մարդկանց հացն ու բոլոր պաշարները»: «Նրանք սպասռնում են հրկիզել բոլոր նրանց տները, ովքեր կհեռանան Հալեպից»,-ասել է սիրիացին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան այն վայրի հարևանությամբ, որտեղից պետք է սկսեին դուրս գալ Բուստան ալ Քասրի խաղաղ բնակիչները, վեց ական է պայթել: Անցակետի ուղղությամբ ահաբեկիչները կրակել են հրազենից: Տարածությունը գրոհայինների դիրքերից մինչև հումանիտար միջանցքը չի գերազանցում 200մ:

«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները սպառնում են գնդակահարել այն բնակիչներին, որոնք կցանկանան դուրս գալ հումանիտար միջանցքներով:

Հոկտեմբերի 20-ից Հալեպում մարդասիրական հրադադար է. ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց: Հոկտեմբերի 21-ին նախատեսված է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նստաշրջանը` նվիրված Սիրիային: Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10-ից դադարեցվել են ռուսական ավիացիայի և սիրիական օդուժի հարվածները Հալեպի շրջանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Հումանիտար դադարը» կսկսի գործել սիրիական Հալեպում հոկտեմբերի 20-ի առավոտյան, հնարավորություն տալու համար դուրս գալ քաղաքից ինչպես գրոհայիններին, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---