ՌԴ-ում վթարից տուժածներից 2-ի վիճակն անփոփոխ է` կայուն ծանր

ՌԴ-ում վթարից տուժածներից 2-ի վիճակն անփոփոխ է` կայուն ծանր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ Բեսլան քաղաքի Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում գտնվող Հարությունյան Ժ. Մ.-ի (1949 թ. ծնված) և Պողոսյան Ս. Ս.-ի (1990 թ. ծնված) առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ՝ կայուն ծանր, Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ը (1984 թ. ծնված), ով բուժվում էր Վլադիկավկազի կլինիկական հիվանդանոցում, հոկտեմբերի 20-ին դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։ Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան տեղափոխել է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ:

Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 27-ը:

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---