ԵՄ գագաթնաժողովը պատժամիջոցներ չի սահմանել ՌԴ դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով

ԵՄ գագաթնաժողովը պատժամիջոցներ չի սահմանել ՌԴ դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ՌԴ դեմ Սիրիայի իրավիճակի պատճառով պատժամիջոցներ չեն սահմանել: Նման հնարավորություն չի հիշատակվում նաև ամփոփիչ փաստաթղթի տեքստում:

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ, ամփոփիչ բանաձևի նախագծով հնարավոր է ՌԴ դեմ պատժամիջոցների սահմանում Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով: Աղբյուրը նշել էր, որ ԵՄ անդամ երկրները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, սսակայն փաստաթղթի համաձայնեցման համար կոնսենսուս է հարկավոր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովի մեկնարկից առաջ չէր մեկնաբանել Սիրիայի հարցով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանման հարցը՝ նշելով, որ պետք է սպասել գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևի ընդունմանը: Նա հավելել էր, որ ՌԴ նախագահը վստահ է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներով հնարավոր չէ լուծել Ուկրաինայի կամ Սիրիայի կոնկրետ խնդիրները:

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում էր Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը: Պատճառը իրավիճակն է սիրիական Հալեպում: Արևմուտքի երկրները մեղադրում են Ռուսաստանին խաղաղ բնակիչներին և զինյալ ընդդիմությանը ռմբակոծելու մեջ:

Դամասկոսն ու Մոսկվան պնդում են, որ հարվածներ են հասցնում միայն ահաբեկիչներին և մեղադրում են Վաշինգտոնին «չափավոր ընդդիմության վրա» ազդելու անկարողության մեջ`զատելու համար նրանց ջոկատներն ահաբեկիչներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---