Վարչապետ. Յուրաքանչյուր մարդ կարող է ներմուծել ինչ ցանկանա, խոչընդոտի դեպքում զանգում եք ինձ

Վարչապետ. Յուրաքանչյուր մարդ կարող է ներմուծել ինչ ցանկանա, խոչընդոտի դեպքում զանգում եք ինձ

PanARMENIAN.Net - Նոր կառավարությունը չի պատրաստվում նպատակաուղղված պայքար տանել մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, սակայն ստեղծելու է հավասար պայմաններ, որպեսզի ոչ ոք չունենա ադմինիստրատիվ կամ կոռուպցիոն լծակներ կիրառելու հնարավորություն` գերիշխող դիրք ստանալու համար:

Ինչպես հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում, «չի ասել` օրենքով պայքարելու են մոնոպոլիայի դեմ, ասել է՝ օրենքով պայքարելու են կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու են մոնոպոլիայի դեմ»:

«Շուկայի փոքրությունը, այսպես թե այնպես, բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում մենք ունենալու ենք գերիշխող բիզնեսմեն, որովհետև ինքն ավելի էֆեկտիվ է աշխատում և այլն, և այլն: Ամբողջ խնդիրն այն է, թե ինքն ինչպես է դառնում գերիշխող. եթե դառնում է ադմինիստրատիվ լծակներով՝ քեզ թույլ են տալիս, Արամին թույլ չեն տալիս, այդ դեպքում առաջանում է անարդարություն: Եթե բնական մրցունակ դաշտում է՝ մեկ է, էլի այդպես կմեկնաբանեն, ով որ այդ գերիշխողը չէ: Պետությունն այդ պարագայում ի՞նչ խնդիր ունի. մեր հակամոնոպոլ ծառայության միջոցով զսպի գերիշխողի ախորժակը, իսկ եթե արդարացի, մրցունակ դաշտում է դարձել գերիշխող, իրեն ճնշել, իհարկե՝ ոչ», - նշել է նա:

Որպես օրինակ վարչապետը բերել է նավթամթերքի շուկան: «Մեծածախ ես առնում՝ գինդ ուրիշ է, նավով տեղափոխելու ժամանակ կարողանում ես նավ վարձել, ամբողջությամբ թե փոքր քանակով, սպասում ես` երբ կլինի այդ նավը՝ նույնպես ծախսը ուրիշ է: Բայց դա նշանակում է, որ պետք է անպայման խոշոր մատակարար լինի՝ ոչ: Ուղղակի, այսպես թե այնպես, ժամանակի ընթացքում ես, դու, կարող ենք այս բիզնեսը սկսենք: Մեզանից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող, չեմ ասում` բոլոր ոլորտներում, բայց ոլորտներ լինելու են: Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր… մոնոպոլիայի դեմ պայքարը կամ դեմն առնելը հավասար, արդար դաշտ ստեղծելն է», - ասել է վարչապետը:

Ճշտող հարցին, թե ճի՞շտ է եզրակացնել, որ ցանկացած մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել, վարչապետը դրական է պատասխանել: «Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք», - շեշտել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---