Թուրքիայում սիրիացի փախստական երեխաներն աշխատում են գործարաններում

Թուրքիայում սիրիացի փախստական երեխաներն աշխատում են գործարաններում

PanARMENIAN.Net - Սիրիացի փախստական երեխաներն աշխատում են հայտնի բրիտանական հագուստի, կոշիկի և տան պարագաների Marks & Spencer բրենդի, ինչպես նաև ASOS ինտերնետ խանութի գործարաններում, ասվում է ВВС Panorama-ի լրագրողների հետաքննության մեջ:

ВВС Panorama-ն ուսումնասիրել է Թուրքիայի գործարանները և այնտեղ հայտնաբերել է վերոնշյալ բրենդերի հագուստի կարի արտադրամասերում աշխատող փախստական սիրիացի երեխաների: BBC-ի փաստագրական ֆիլմում ասվում է նաև, որ սիրիացի փախստականներն ապօրինի կերպով աշխատում են նաև Zara և Mango հայտնի ապրանքանիշերի համար ջինսեր արտադրող գործարաններում, գրում է Informing.ru-ն Independent-ի վրա հղումով:

Ստամբուլի փողոցներից մեկում գործող արհեստանոցում լրագրողները մի քանի սիրիացի փախստական երեխա են տեսել: Հետագայում նրանք ևս 11 սիրիացի մեծահասակ փախստական և մինչև 16 տարեկան երեխա են տեսել անմիջապես աշխատանքի ժամանակ: Ըստ 15-ամյա տղայի, նա օրական 12 ժամից ավելի արդուկում է հագուստը բրիտանական խանութներ ուղարկելուց առաջ:

Լրագրողները պնդում են, որ այդ աշխատանքի համար փախստականները ստանում են ժամում 1 ֆունտից մի քիչ ավելի, ինչը Թուրքիայում ընդունված նվազագույն աշխատավարձից շատ քիչ է: Վճարումը կատարվում է միջնորդի միջոցով հենց փողոցում:

Իսկ ապրանքանիշերի ներկայացուցիչները հայտարարել են, որ մանրակրկիտ կերպով ստուգում են հագուստի առաքումներն ու թույլ չեն տալիս մանկական աշխատանքի կիրառումն իրենց ֆաբրիկաներում:

2016-ին հրապարակված Reuters գործակալության հետազոտման մեջ ևս ասվում էր, որ Թուրքիայի հագուստ արտադրող գործարաններում ապօրինաբար աշխատում են սիրիացի երեխաներ: Ասվում է, որ այժմ Թուրքիայի տարածքում մոտ 3 մլն սիրիացի փախստական կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---