Վրաստանը կարող է սկսել վառելիք ներկրել Իրանից![]() 24 հոկտեմբերի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում կսկսվի իրանական վառելիքի ներկրումը Վրաստան, որի գլխավոր խոչընդոտը մինչև վերջերս ցածր որակն էր: «Ըստ Վրաստանի Նավթամթերքի ներկրողների ասոցիացիայի ղեկավար Վանո Մտվրալաշվիլիի, վերջերս իրանական վառելիքի որակը զգալիորեն աճել է և այժմ համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Արդյունքում այդ ուղղությունը հեռանկարային է դառնում վրաց գործարարների համար: Բացի այդ, ըստ նրա, առաջիկայում կաճի նավթամթերքի ներմուծումը Վրաստան ՌԴ-ից, Թուրքմենստանից և Ուկրաինայից: Ըստ Վանո Մտվրալաշվիլիի, «ներկրումն Իրանից կսկսվի մոտ ապագայում»: «Մեզ համար հիմա գլխավորն այն է, որ վառելիքն ընդունելի լինի իր որակով և մատչելի գնով: Այդ տեսակետից Իրանը շատ հեռանկարային ուղղություն է: Ներկրումը կսկսվի շուտով, սակայն կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել»,-ասել է Մտվրալաշվիլին: Ըստ վիճակագրության, նավթամթերքի ներկրումը Վրաստան զգալիորեն աճել է: Մասնավորապես, այն աճում է 2013-ից սկսած, իսկ 2016-ի 9 ամսում կազմել է 12, 3%: 2016-ի սեպտեմբերին վառելիքը հիմնականում ներկրվել է Վրաստան Ռումինիայից, Բուլղարիայից, ՌԴ-ից, Թուրքմենստանից և Ադրբեջանից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |