Թուրքիան մեծացնում է Իրաքի հետ սահմանի ռազմական ներկայությունը30 մայիսի 2007 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան էական ռազմական կոնտինգետնի վերատեղաբաշխում է կատարել Իրաքին սահմակից շրջանում, տարածաշրջանում գործող քուրդ անջատողականների դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Իրաքին սահմանկից տարածք անձնակազմի, տանկերի եւ զրահատրանսպորտյորների մեծ թվաքանակ է ուղարկվել: Հրամանատրության ներկայացուցիչները հայտարարել են, որ վերատեղաբաշխումն ու տարածաշրաջնում ներկայության ընդլայնումը հանդիսանում է կանխիչ միջոց Թուրքիայի տարածք Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) հետ կապված քուրդ գրոհայինների ներխուժումը կանխելու համար: «PKK-ն պետք է դիտարկվի որպես Իրաքի եւ Թուրքիայի ընդհանուր խնդիր»,- հայտարարել է այսօր Իրաքում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Օգուզ Չելիկկոլը:Թուրք զինվորականների տվյալներով, Իրաքի սահմանակից շրջաններում գործում է մոտ 3,8 հազար քուրդ անջատողական, իսկ Թուրքիայի տարածքում` 2,3 հազար: Քրդերը սեփական պետականություն չունեցող եւ Իրաքի, Իրանի, Թուրքիայի ու Հայաստանի սահամագծի լեռնային շրջաններում բնակվող ժողովուրդ են: Թուրքիայում 1984 թվականից ի վեր Քրդստանի անկախության օգտին է հանդես գալիս PKK-ն, որի ակտիվիստները պայքար են մղում, այդ թվում եւ ահաբեկչական միջոցներով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |