Թուրքիայում 61 նահանգի ոստիկանապետ է պաշտոնանկ արվել

Թուրքիայում 61 նահանգի ոստիկանապետ է պաշտոնանկ արվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում հրապարակվել է 61 նահանգի ոստիկանապետերի փոփոխության մասին հրամանագիրը:

34 նահանգի ոստիկանապետ պաշտոնանկ է արվել և տեղափոխվել ոստիկանության կենտրոնական վարչությունում տարբեր պաշտոնների:

26 նահանգի ոստիկանապետի և 2 վարչության պետի էլ տեղափոխել են այլ շրջաններ, Anadolu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իրականացվող բարձրաստիճան ոստիկանների փոխատեղումները և հեռացումները կապված են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժման հետ նրանց ունեցած կապերով:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ոստիկանության համակարգից հեռացվել է 12.801 ծառայող, որոնցից 2.523-ը բարձրաստիճան սպաներ են եղել:

Կարդացեք նաև՝ ՔԱԿ հետ կապերի կասկածանքով ձերբակալվել են Դիարբեքիրի համաքաղաքապետերը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---