ՅՈՒՆԻՍԵՖ. Սիրիայում դպրոցի գրոհի հետևանքով 22 երեխա է զոհվել

ՅՈՒՆԻՍԵՖ. Սիրիայում դպրոցի գրոհի հետևանքով 22 երեխա է զոհվել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է սիրիական Իդլիբում 22 երեխայի և 6 ուսուցչի մահվան մասին: Այդ մասին ասվում է հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարության մեջ, որը տեղակայված է կազմակերպության կայքում:

«Ըստ տեղեկությունների, երեխաներն ու ուսուցիչները զոհվել են Իդլիբում դպրոցի շենքի վրա հարձակման հետևանքով»,-նշել է Լեյքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իդլիբը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Հալեպից 40 կմ հեռավորության վրա: 2015-ի մարտից քաղաքը վերահսկում են տարբեր իսլամիստական խմբավորումների գրոհայինները: 2011-ի մարտից շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիայում ավելի քան 220.000 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---