ՀՀ-ում EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսին 1000-ից ավելի ուսանող է մասնակցել

ՀՀ-ում EducationUSA ամենամյա կրթական  ցուցահանդեսին 1000-ից ավելի ուսանող է մասնակցել

PanARMENIAN.Net - Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը հոկտեմբերի 26-ին կազմակերպել էր EducationUSA ամենամյա կրթական ցուցահանդեսը:

ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող EducationUSA կրթական-խորհրդատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակը պատկանում է աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր խորհրդատվական կենտրոնների ցանցին:

Կենտրոնի բոլոր ծառայությունները՝ ներառյալ թեստերին պատրաստվելու համար գրադարանից գրքեր տրամադրելը, անհատական խորհրդատվությունները, դասախոսությունները, աշխատաժողովները, փորձնական թեստերի հանձնումը, խմբակային խորհրդատվությունները և տարածաշրջանային այցելությունները տրամադրվում են անվճար:

Կրթական այս ցուցահանդեսը մեկօրյա միջոցառում էր, որը բաց էր լայն հասարակության առջև և առաջարկում էր տեղեկություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթության վերաբերյալ:

Ցուցահանդեսը հնարավորություն էր հանդիպելու ԱՄՆ համալսարանների պաշտոնական ներկայացուցիչներին, ովքեր այս տարի ներկայացնում էին ԱՄՆ մոտ 14 համալսարան՝ այդ թվում համայնքային քոլեջներ:

EducationUSA Հայաստանի կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսին մասնակցել են 1000-ից ավելի ուսանող, ովքեր հետաքրքրված էին ԱՄՆ-ում բարձրագույն կրթության հնարավորություններով:

Ըստ Կրթության միջազգային ինստիտուտի կողմից (IIE-International Institute of Education) հրապարակվող վիճակագրական տվյալների ԱՄՆ-ում 2014-2015 ակադեմիական տարում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը 304 է. 31%-ը ներգրավված է բակալավրիական ծրագրերում, 38%-ը՝ մագիստրոսական, 15%-ը՝ հետբուհական պրակտիկայում և 15%-ը՝ կարճաժամկետ ծրագրերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---