ՅՈՒՆԻՍԵՖ. Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց

ՅՈՒՆԻՍԵՖ. Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ից ի վեր Սիրիայում գրոհի է ենթարկվել 5 դպրոց: Այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը:

Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մինչև երեկ, երբ Սիրիայում դպրոցների համալիրը շարունակաբար գրոհվում էր՝ սպանելով տասնյակ երեխաների և ուսուցիչների, մեզ թվում էր, թե անբարոյականության խորությանը ծանոթ ենք: Հյուսիսային Հալեպում Դումայի դպրոցների վրա գրոհների մասին զեկույցները խորացրեցին մեր նողկանքն ու վիրավորանքը»:

«Դպրոցների վրա գրոհելը… երեխաներ սպանելը… պարզապես անմարդկային է: Եթե ոճրագործները չեն կարողանում իրենց մեջ մարդկայինի տարրեր գտնել, ապա նրանք պետք է ականջալուր լինեն աշխարհի դատին»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել էր սիրիական Իդլիբում 22 երեխայի և 6 ուսուցչի մահվան մասին: «Ըստ տեղեկությունների, երեխաներն ու ուսուցիչները զոհվել են Իդլիբում դպրոցի շենքի վրա հարձակման հետևանքով»,-նշել էր Լեյքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---