Johnson & Johnson-ը $70 մլն կվճարի քաղցկեղով հիվանդացած կնոջը

Johnson & Johnson-ը $70 մլն կվճարի քաղցկեղով հիվանդացած կնոջը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է կոսմետիկ և հիգիենիկ պարագաներ արտադրող Johnson & Johnson ընկերությանը $70 մլն վճարել կնոջը, որի մոտ կորպորացիայի արտադրանքից օգտվելու հետևանքով ձվարանների քաղցկեղ է ախտորոշվել:

Ատենակալների ժյուրին հավանություն է տվել Կալիֆորնիայի բնակիչ Դեբորա Ջանեքինիին փոխհատուցում վճարելու վերաբերյալ հայցին, որի մոտ 2012-ին քաղցկեղ է ախտորոշվել, հայտնում է ՏԱՍՍ-ը Associated Press-ի վրա հղումով:

Ըստ հայցվորի, հիվանդությունը զարգացել է կնոջ մոտ տևական ժամանակ կորպորացիայի արտադրած մանկական ցանափոշին օգտագործելու հետևանքով:

Johnson & Johnson-ի ներկայացուցիչ Քերոլ Գուդրիչը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, քանի որ իրենք առաջնորդվում են գիտական հետազոտություններով, որոնց համաձայն Johnson's Baby Powder մանկական ցանափոշին անվտանգ է:

Johnson & Johnson-ի դեմ հայց է ներկայացրել արդեն մոտ 2000 կին:

Փետրվարին դատարանը պարտավորեցրել էր ընկերությանը $72 մլն տուգանք և փոխհատուցում վճարել Ալաբամայի բնակչուհի Ժակլին Ֆոքսի ընտանիքին, որը վախճանվել էր ձվարանների քաղցկեղից և 35 տարի շարունակ օգտվել է Johnson & Johnson-ի մանկական ցանափոշուց:

Johnson & Johnson-ը հիմնվել է 1886-ին և կոսմետիկ ու սանիտարահիգիենիկ ապրանքների խոշորագույն արտադրողներից մեկն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---