ԱԻՆ-ը հետաքննում է տպարանի շենքի պայթեցման աշխատանքների հետևանքները

ԱԻՆ-ը հետաքննում է տպարանի շենքի պայթեցման աշխատանքների հետևանքները

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարությամբ՝ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն ուսումնասիրում է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները:

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00 մերձակայքում պայթեցվել է Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը:

Ուսումնասիրության եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն, անդրադառնալով տպարանի շենքի պայթեցմանն, ասել է, որ շենքն իրականում այնքան էլ արժեքավոր չէր ու ներառված չէր պատմամշակութային հուշարձանների շարքում: «Այդ շենքը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում և ուներ սեփականատեր, ով որոշել է քանդել այն ու նոր շենք կառուցել: Շենքի պատմամշակութային արժեքի հետ կապված այնքան էլ համամիտ չեմ, շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր: Եթե արժեքավոր լիներ, անշուշտ, մենք կներառեինք այն պատմամշակութային ուշարձանների ցանկում», - ասել է Արմեն Ամիրյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Շենքի սեփականատերը քանդման թույլտվություն ստանալու համար դիմել է քաղաքապետարան և ստացել այն: Այդ շինության տեղը սեփականատերը կառուցելու է բազմաֆունկցիոնալ շենք», - PanARMENIAN.Net ին է հայտնել քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Ավելի վաղ ԱԻՆ տեղեկատվության և հասակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանն ասել էր, որ նախարարությունն իրավունք ունի ընկերություններին տրամադրել պայթեցման աշխատանքներ իրականացնելու լիցենզիա, սակայն կոնկրետ շենքի պայթեցման որոշում չի տալիս, նման գործառույթ չունի: «Տվյալ շենքի պայթեցման աշխատանքների գործընթացում ԱԻՆ գործառույթը հետևյալն էր՝ ապահովել աշխատանքների անվտանգությունը, այդ նպատակով ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ աշխատանքների ընթացքում տեղում հերթապահություն է իրականացրել», - ասել էր Գնդոյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---