ԵԽ-ն հիշեցնում է Թուրքիային՝ մահապատժի կիրառումն անհամատեղելի է կազմակերպության հետ

ԵԽ-ն հիշեցնում է Թուրքիային՝ մահապատժի կիրառումն անհամատեղելի է կազմակերպության հետ

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդում մտահոգված են Թուրքիայում մահապատժի հնարավոր սահմանման կապակցությամբ և կարծում են, որ մահապատժի կիրառումն անհամատեղելի է ԵՄ-ի հետ անդամակցությանը, հայտնում է Interfax-ը:

«Մահապատժի ներդրումն անհամատեղելի է ԵԽ անդամակցության հետ։ Մենք անհանգստացած ենք տեղի ունեցածի պատճառով և պարզաբանումներ ենք պահանջում»,-Twitter-ում գրել է կազմակերպության մամլո-քարտուղար Դանիել Հոլթգենը։

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցն իր հերթին հայտարարել է, որ նման ծրագրերը կարող են փակել ԵՄ տանող դուռը։

«Մահապատիժը պատժի դաժան և անմարդկային ձև է, որը պետք է վերանա ամբողջ աշխարհում և այն հակասում է եվրոպական արժեքներին»,-հավելել է ավստրիացի դիվանագետը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը պատրաստել է մահապատիժը վերականգնելու փաստաթուղթ, որը մոտակա ժամանակներս կփոխանցվի խորհրդարանին հաստատման համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---