Մոսուլի գրոհը սկսվել է

Մոսուլի գրոհը սկսվել է

PanARMENIAN.Net - Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից, գրում է ՏԱՍՍ-ը Al Arabiya-ի վրա հղումով:

Ավելի վաղ ԶՈւ հրամանատարությունը հայտարարել էր Մոսուլը 3 ուղղությունից գրոհելու մասին` Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիայի, 16-րդ հետևակի դիվիզիայի, 3-րդ հետևակային գումարտակի, ինչպես նաև հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում:

Հոկտեմբերի 28-ին միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրաքյան ուժերը երկօրյա դադար են վերցրել գրոհից առաջ ուժերը վերախմբավորելու համար: Հոկտեմբերի 29-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հերքել է գրոհը կասեցնելու մասին լուրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---