ՄԱԿ-ը մեղադրել է ընդդիմությանը Հալեպում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ![]() 2 նոյեմբերի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպի արևմտյան շրջաններում, որոնք վերահսկում են կառավարական զորքերը, զինյալ ընդդիմության կողմից ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 10 երեխա: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Բազմաթիվ զոհերը խաղաղ բնակչության շրջանում վկայում են, որ զինյալ ընդդիմությունը չի կատարում միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար արգելքն` անկանոն գրոհների ու զգուշավորության և համաչափության սկզբունքների մասով»,-ասել է Դյուժարիկը: Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, որ «ցնցված է այն հանգամանքից», որ ապստամբները Հալեպում որպես թիրախ ընտրում են քաղաքի քաղաքացիական բնակչությունը: Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: Ըստ սիրիական բանակի տվյալների, հոկտեմբերի 29-ին և 30-ին Հալեպում գնդակոծությունների հետևանքով 84 մարդ է զոհվել, ևս 280-ը` վիրավորվել Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |