Թուրքիայում 137 ուսուցչի ձերբակալման որոշում է կայացվել![]() 2 նոյեմբերի 2016 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ռազմական հեղաշրջման տապալումից հետո հուլիսի 20-ին հայտարարված եռամսյա արտակարգ դրության շրջանակներում իշխանությունները շարունակում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչվող ամենատարբեր կազմակերպությունների գործունեության արգելումն ու մարդկանց ձերբակալությունները: Իշխանությունների կողմից գյուլենականների դեմ իրականացվող պայքարի շրջանակներում 137 ուսուցչի ձերբակալելու որոշում է կայացվել: Նրանցից 31-ն արդեն բերման են ենթարկվել, իսկ 22-ը գտնվում են արտասահմանում, Demokrathaber.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո գյուլենականների դեմ սկսված հետաքննության շրջանակում 32.000 մարդ է ձերբակալվել, ևս 70.000-ի նկատմամբ իրավական գործընթաց է տեղի ունենում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |