Վրաստանում 60-ից ավելի հյուրանոց է կառուցվում, մի մասը 2017-ին կբացվի (Լուսանկարներ)

Վրաստանում 60-ից ավելի հյուրանոց է կառուցվում, մի մասը 2017-ին կբացվի (Լուսանկարներ)

PanARMENIAN.Net - Վրաստանում առնվազն 60 նոր հյուրանոց կկառուցվի մինչև 3800 համար ընդհանուր տարողությամբ:

Հյուրանոցային բումը երկրում կապված է զբոսաշրջության ոլորտի զարգացման հետ և հանդիսանում է 2015-ի շարունակությունը, երբ Վրաստանում 172 հյուրանոց բացվեց:

Ըստ Վրաստանի Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների, այժմ երկրում 1225 հյուրանոց կա, զբոսաշրջիկներին տրամադրվում է 48. 457 մահճակալ, գրում է Agenda-ն:

2017-ին Թբիլիսիիում մի շարք հայտնի հյուրանոցային ցանցերի հյուրանոցներ կբացվեն:

5-աստղանի InterContinental Tbilisi

Թբիլիսիի կենտրոնում, Մերաբ Կոստավա 14 հասցեում, նախկին Պետական հրատարակչության պատմական շենքում կբացվի 5-աստղանի InterContinental հյուրանոցը: Adjara Group Hospitality-ն $35 մլն կներդնի 205 սենյակ ունեցող հյուրանոցի բացման մեջ, որի շինարարությունը հնարավոր դարձավ նաև շնորհիվ ՎԶԵԲ-ի և տեղական Վրաստանի բանկի ջանքերով:

5-աստղանի Radisson BLU Telegraph

Աշխարհում հայտնի Carlson Rezidor հայտնի հյուրանոցային խումբը $60 մլն արժողությամբ Radisson BLU Telegraph հյուրանոցը կբացի Թբիլիսիիում 2017-ին:

5-աստղանի հյուրանոցը կբացվի նախկին հեռագրատան շենքում` Ռուսթավելու պողոտայում:

5-աստղանի Sheraton Metechi Palace

Թբիլիսիի ամեահայտնի հյուրանոցներից մեկը` Sheraton Metechi Palace-ը փակվել էր 2014-ին: Նրա վերակառուցման համար հատկացվել է $40 մլն, վերաբացումը նախատեսվում է 2017-ին:

5-աստղանի Rixos

Նոր 5-աստղանի Rixos հյուրանոցը կբացվի Թբիլիսիիում 2017-ին: Այն գտնվում է Գուդիաշվիլիի փողոցում` Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի հարևանությամբ, և կլինի Վրաստանի ամենաթանկ հյուրանոցներից մեկը:

4-աստղանի Hilton Garden Inn Hotel

Նոր հյուրանոցը կբացվի Թբիլիսիի ֆինանսական շրջանում` Չավչավաձեի փողոցում: Այժմ հյուրանոցի 14-հարկանի շենքը շինարարության փուլում է: Hilton Hotels & Resorts հայտնի ցանցին պատկանող հյուրանոցը 160 համար կունենա: Նրա շինարարության վրա $31 մլն է ծախսվել, ներդրողը Redix անշարժ գույքի ընկերությունն է, ՎԶԵԲ աջակցությամբ:

3-աստղանի Park Inn by Radisson

3-աստղանի Park Inn by Radisson-ը, որը նույնպես կբացվի 2017-ին, գտնվում է գլխավոր առևտրային փողոցի հարևանությամբ և Վրաստանի նախկին խորհրդարանի շենքից 200 մետրի վրա: Հյուրանոցը կգործի նախկին Tori հյուրանոցի շենքում: Այն 200 համար կունենա, հյուրանոցի ընդհանուր արժեքը $25 մլն է:

Hyatt Regency Hotel

Թբիլիսիում, ինչպես Բեռլինում, Դելիում, Դուբայում, Լոնդոնում և Փարիզում կհայտնվի Hyatt Hotels Corporation ցանցի հյուրանոցը: Hyatt Regency Hotel հյուրանոցն իր դռները կբացի Թբիլիսիի կենտրոնում 2017-ին Վրաստանի արդարադատության նախարարության նախկին շենքում, որը Ռուսթավելու պողոտայի վրա է: Շենքը համարվում է ճարտարապետական հուշարձան:

Moxy Hotel

Վրաստանը շուտով առաջին արևելաեվրոպական երկիրը կդառնա, որտեղ կբացվի Moxy հյուրանոցը: Քաղաքի պատմական կենտրոնում գտնվող նոր հյուրանոցը 130 համար ունի: Ընդհանուր նախագծի արժեքը ավելի քան $25 մլն է: Վրաստանի գրեթե բոլոր հյուրանոցները մասնավոր են (99.3%): Մասնավոր հյուրանոցների միայն 10 տոկոսն է պատկանում ու կառավարվում օտարերկրացիների կողմից, մեծամասնությունը պատկանում է վրացիներին:

 Ուշագրավ
Վարակվածն Իրանից ժամանած ՌԴ քաղաքացի է
Նրանք Չինաստանի քաղաքացիներ են
Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին