Նոր երկրաշարժ Իտալիայում. Ցնցումները զգացվել են նաև Հռոմում

Նոր երկրաշարժ Իտալիայում. Ցնցումները զգացվել են նաև Հռոմում

PanARMENIAN.Net - Նոր ուժգին ստորգետնյա ցնցում է գրանցվել կենտրոնական Իտալիայում նոյեմբերի լույս 3-ի գիշերը տեղի ժամանակով 01:35-ին: Ցնցումները զգացվել են նաև Հռոմում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Իտալիայի երկրաբանության և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով, հերթական երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,8, էպիկենտրոնը գտնվում է Մաչերատա գավառում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնում է 5,0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցման մասին, որը գտնվում է Պիեվե Տորինա համայնքից 4 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք:

Վերջին 3 ամսում Իտալիայի կենտրոնական մասում 3 հզոր երկրաշարժ է գրանցվել: Առաջինը 6,0 մագնիտուդով տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, որին զոհ գնաց 298 մարդ: Հոկտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցավ ստորգետնյա ցնցումների շարք, որից ամենահզորը 5,9 մագնիտուդ էր: Հոկտեմբերի 30-ին նոր երկրաշարժ գրանցվեց 6,5 մագնիտուդ ուժգնությամբ, որն ավերածություններ առաջացրեց Իտալիայի 4 շրջանում` Մարկեում, Ումբրիայում, Լացիոյում և Աբրուցցոյում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---