Yandex. Հայերն ավելի շատ են սկսել ծախսել առցանց գնումների և խաղերի վրա 3 նոյեմբերի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում հայ օգտատերերն ավելի քիչ են ծախսում ուղևորությունների վրա և ավելի շատ չինական առցանց խանութներից գնումների և առցանց խաղերի վրա: Նման եզրակացության են եկել «Yandex. Money» ծառայության վերլուծաբանները` ուսումնասիրելով «Yandex.Դրամարկղ»-ի տվյալները, որի միջոցով կարելի է վճարում կատարել ավելի քան 75 առցանց հարթակում: Հայաստանի բնակիչներն ավելացրել են առցանց ծախսերն ընդհանուր առմամբ. 2016-ին նրանք 15 տոկոսով ավելի են ծախսել ծառայության միջոցով, քան 2015-ին: Հատկապես աճել է հետաքրքրությունը չինական առցանց խանութների հանդեպ, որտեղ հայ օգտատերերը 2016-ին 3 անգամ ավելի շատ գումար են ծախսել, քան 2015-ին: Աճել է նաև պատվերների քանակը, սակայն միջին գումարը նվազել է, կազմելով 2408 դրամ` գրեթե մեկ երրորդով պակաս, քան մեկ տարի առաջ: Այսպիսով, մարդիկ ավելի շատ են չինական ապրանքներ գնել, սակայն ավելի քիչ գումարի: Չինական ապրանքների ամենաակտիվ գնորդները Երևանից են ու Վանաձորից: Հայաստանի բնակիչներն ավելի շատ են սկսել ծախսել առցանց խաղերի և ավելի քիչ սոցցանցերի վրա: Վիրտուալ խաղերի ծախսերը 1 տարում աճել են գրեթե երկու անգամ: «Խաղամոլի» միջին չեկը 1730 դրամ է, իսկ սոցցանցի օգտատերինը` 1317 դրամ: «Ամենամոլի» խաղացողները Երևանում են և Գյումրիում: Ավելացնելով վերոնշյալ ծախսերը` հայ օգտատերերը սկսել են տնտեսել ճամփորդությունների վրա: Վերջին տարում ինքնաիթիռի տոմս 2 անգամ քիչ է գնվել, քան 2015-ին: Միջին վճարումը նույնպես նվազել է` կազմելով 31 692 դրամ, ինչը 49%-ով պակաս է նախորդ տարվանից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |