«Թեքեյան կենտրոնը» 2016-2017 ուս.տարում մոտ 2400 դասագիրք է տրամադրել կարիքավոր երեխաներին 4 նոյեմբերի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - 2010-ից «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը և հնարավորություն տալիս առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր` բարերարների շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով: 2016-2017 ուսումնական տարում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը 2.407 անվճար դասագիրք է տրամադրել անապահով ընտանիքների 156 երեխային Երևանից, Գյումրիից, Ստեփանավանից և Կարբի գյուղից: Իսկ ծրագրի իրականացման յոթ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը տրամադրել է 16.519 դասագիրք 9.050.961 դրամ արժողությամբ: Հիմնադրամը տեղեկացնում է, որ նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում և ակնկալում է Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների և անհատների տևական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նվիրատվություն կարող եք կատարել` «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ /ՀՀ, Երևան 0025, Խանջյան 50/ Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ) SWIFT / BIC: ARMIAM22 «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը հիմնադրվել է Հայրենիքի և սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում: Հիմնադրամի նպատակն է միավորել ամբողջ հայության ջանքերն ու հնարավորությունները` ի նպաստ հայ մշակույթի, գիտության և արվեստի զարգացմանն ու տարածմանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն իրականացնում է մշակութային, կրթական, սոցիալական և այլ մարդասիրական ծրագրեր, որոնց իրականացման համար միջոցները գոյանում են մասնավորապես Թեքեյան Բիզնես Կենտրոնի հասույթից, ինչպես նաև բազմաթիվ նվիրատվություններից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |