Էրդողան. Թուրքիան Հյուսիսային Իրաքի քրդերի դեմ գործողություններ կսկսի «երբ հասնի ժամանակը» 8 հունիսի 2007 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Խոսելով Հյուսիսային Իրաք Թուրքիայի ներխուժմանը վերաբերող տեղեկությունների մասին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք քայլեր կձեռնարկեն, երբ ժամանակը գա: Նրա խոսքերով, Թուրքիայի կառավարության եւ Գլխավոր շտաբի միջեւ այդ հարցով տարաձայնություններ չկան: «Եթե սահմանամերձ ռազմական գործողություն սկսկվի, կառավարությունն առաջինը կքննարկի այդ հարցը մեր անվտանգության ուժերի հետ, ապա հարցը կտեղափոխվի խորհրդարան: Եթե հարցում գա բանակից, մենք դեմ չենք լինի: Երբ գա ժամանակը, մենք կանենք, ինչ որ պետք է»,- ընդգծել է Էրդողանը:Թուրքական կառավարության ղեկավարը նաեւ կրկնել է, որ նա չի խոսել քրդերի անմիջական առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: «Մեր կարծիքը ուղված չէ քուրդ առաջնորդներին, այլ Բաղդադի վարչակազմին: Ես հանդիպել եմ Իրաքի նախագահի եւ վարչապետի հետ»,- ասել է նա, հայտնում է Hurriyet թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |