Իրաքի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Անկարային11 հունիսի 2007 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Իրաքի ԱԳՆ-ն պաշտոնական բողոքի նոտա է հղել վերջերս հյուսիսային Իրաքում քրդական շրջանների հրետակոծման պատճառով: Հայտարարության մեջ ասվում է, որ հրետակոծումը ավերածությունների եւ հրդեհների պատճառ է դարձել եւ բարդացրել է հարաբերությունները Թուրքիայի եւ Իրաքի միջեւ: Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի ներկայացուցչին, պաշտոնապես բողոք հայտնելու համար, որտեղ ասված է, որ հրետակոծությունը կատարվել է լույս հինգշաբթվա գիշերը մի քանի ժամվա ընթացքում: Միեւնույն ժամանակ, նոտայում ասվում է, որ Իրաքը թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարեւան երկրների վրա հարձակումներ նախապատրաստելու համար եւ որ Քրդստանի աշխատավորական կուսակցության` PKK-ի ներկայացուցիչների ներկայությունն երկրում ապօրինի է: Թուրքիան չի հաստատել հրետակոծությունների մասին հաղորդագրությունները, սակայն երկրի իշխանությունները տանկեր եւ հազարավոր զինվորականներ են կուտակել Իրաքի հետ սահմանում` բացատրելով դա քուրդ անջատողականների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ, որոնք տեղակայված են Իրաքի տարածքում: Անկարան պնդում է, որ շուրջ 4000 PKK գրոհայիններ են հիմնավորվել Իրաքի հյուսիսում, որոնք կարող են հարձակումներ կատարել թուրքական տարածքների վրա: Վերջին մի քանի շաբաթում այդ շրջաններում հաճախակի են դարձելլ Իրաքում արգելված PKK-ի հարձակումները, որը 1984 թվականից ի վեր պայքարում է քրդական պետություն ստեղծելու համար: Չնայած Իրաքի եւ Թուրքիայի միջեւ լարված հարաբերություններին` Բաղդադը գերադասում է, որ այդ հարցը լուծվի երկու երկրների միջեւ, ոչ թե Անկարայի եւ ապստամբների միջեւ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |