ՄԱԿ. ԻՊ ահաբեկիչները քիմզենք են օգտագործում Մոսուլում

ՄԱԿ. ԻՊ ահաբեկիչները քիմզենք են օգտագործում Մոսուլում

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցները ծծումբ են հրկիզում և ծուխն օգտագործում որպես քիմզենք Մոսուլում և արվարձաններում: Այդ մասին ասվում է ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադա ալ Հուսեյնի նոյեմբերի 11-ի հայտարարության մեջ:

Ըստ Ալ Հուսեյնի, հոկտեմբերի 23-ին «4 մարդ է զոհվել այրվող ծծմբի ծխից» Մոսուլի հարավում գտնվող Ալ Միշրագեի ձեռնարկությունում: Այդ գործարանը «հրկիզվել ու գնդակոծվել է ԻՊ կողմից», հոկտեմբերի 26-ին այրվող ծծմբի ծխից երկու ամսական երեխա է խեղդամահ եղել:

«Ըստ Մոսուլից ստացվող տվյալների, ԻՊ-ն մեծ քանակությամբ ամիակ և ծծումբ է կուտակում, կան տեղեկություններ, որ այդ քիմիկատները պահվում են նույն վայրում,որտեղ խաղաղ բնակիչներ կան»,-ասել է գերագույն հանձնակատարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ալ Հուսեյնը հիշեցրել է Իրաիք կառավարությանը, որ «կարելի է արդարատություն ապահովել»` դիմելով Միջազգային քրեական դատարան կամ լիազորելով Իրաքի դատարաններին հետաքննել միջազգային հանցագործությունները: Ըստ նրա, դա անհրաժեշտ է երկրում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---