39  11.11.16 - Հայաստան – Չեռնոգորիա. Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը

Ֆուտբոլի հավաքականի ֆանտաստիկ քամբեքն ու առաջին հաղթանակը` խմբի առաջատարի նկատմամբ

Ֆուտբոլի հավաքականի ֆանտաստիկ քամբեքն ու առաջին հաղթանակը` խմբի առաջատարի նկատմամբ

PanARMENIAN.Net - 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում հաղթանակ տոնեց խմբի առաջատար Մոնտենեգրոյի նկատմամբ:

Հանդիպումը հավաքականի առաջին խաղն էր նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի ղեկավարության ներքո: Առաջին խաղակեսի ընթացքում հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը ու 35-րդ րոպեին պաշտպանների սխալից հետո Կոյաշևիչը բացեց հաշիվը: Արդեն 38-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց` գոլի հեղինակ դարձավ Յովետիչը:

Ընդմիջումից հետո Հայաստանի ընտրանին, սակայն, առավել ակտիվ էր խաղում: Արդեն 50-րդ րոպեին դաշտի կենտրոնով կատարած հիանալի անցումից հետո պաշտպան Արտակ Գրիգորյանը խփեց առաջին գոլը: Գնդակից հետո հավաքականը լիովին կերպարանափոխվեց ու ամբողջովին տիրեց նախաձեռնությանը: Իսկ 74-րդ րոպեին հավաքականը հերթական անկյունայինը վաստակեց. պաշտպանության գոտուց վրա հասած Հարոյանը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Հավաքականը շարունակեց ուժեղացնել ճնշումը Մոնտենեգրոյի դարպասների վրա, սակայն 86-րդ րոպեին քիչ էր մնում բաց թողներ երրորդ գնդակը, երբ դարպասապահ Բեգլարյանը դուրս եկավ դարպասից, փաստացի, այն դատարկ թողնելով: Իրավիճակը փրկեց Հրայր Մկոյանն, ով կարողացավ ցատկում գլխով հետ մղել գնդակը: Հավաքականը, սակայն չընկճվեց ու շարունակեց գրոհել: Ավագ Մխիթարյանը բաց թողեց 2 հնարավորություն, սակայն հանդիպման վերջին վայրկյաններին (լրացուցիչ 3 րոպեի 2.57-րդ վայրկյանին) Հարոյանի փոխանցումից հետո հաղթական` երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը:

Հավաքականն, այսպիսով, ընդհատեց 4 պարտության շարքը` առաջին հաղթանակը տոնելով: Ընթացիկ փուլում Հայաստանի ընտրանին խփել է 4 գնդակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---