Երեւանը պետք է մտածի Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխման ուղղությամբ12 հունիսի 2007 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջխաղացումներ չեն լինի: Այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսության անկումը»,- հայտարարել էՀՅԴ «Դաշնակցության» Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը Երեւանում մայիսի 12-ին տված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, լճացման պատճառ է հանդիսանում իշխանության անպայման փոփոխությունը Լեռնային Ղարաբաղի, ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքում: «Ադրբեջանը բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված համաձայնություններից հրաժարվելու սովորություն ունի, իսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կհանգեցնեն հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի շահագրգռվածության նվազմանը»,- նշել է Մանոյանը, հավելելով, որ ԱՄՆ-ն զբաղված կլինեն իրենց ներքին խնդիրներով եւ չեն կարողանա ազդել Ադրբեջանի վրա: ՀՅԴԴ անդամը նշել է, որ այդ ժամանակաշրջանը Հայաստանը պետք է օգտագործի իր դիրքերի ամրապնդման համար, մասնավորապես, պետական մակարդակով պետք է դնել տարածքների բնակեցման հարցը, նպատակաուղղված արտաքին քաղաքականություն վարել:«Երեւանը պետք է մտածի Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխման ուղղությամբ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո չարժե բանակցությունները զրոյից սկսել: Անհրաժեշտ է հասկացնել Բաքվին, որ նման դեպքում բանակցություններին կմիանա Ստեփանակերտը»,- նշել է Կիրո Մանոյանը, հավելելով, որ նման հայտարարությամբ կարող է հանդես գալ նաեւ Լեռնային Ղարաբաղի նոր նախագահը, ում ընտրությունները կկայանան 2007 թվականի հուլիսի 19-ին, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |