Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահին երկերեսանի է անվանել14 նոյեմբերի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին երկերեսանի է անվանել ու երկակի չափանիշների համար մեղադրել` անդրադառնալով Անկարայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Շուլցը սպառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներ սահմանել այդ երկրում ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալությունների պատճառով: Շուլցը հայտարարել է, որ Անկարայի գործողությունները հարցականի տակ են դնում ԵՄ հետ հարաբերությունները: «Շուլցի սպառնալիքները ոչ մի ազդեցություն չունեն մեր վրա: Ավելի լավ կլինի, եթե նա իր ուշադրությունը սևեռի Քրդստանի աշխատավորական կուսակցության գործունեությունը կասեցնելու վրա և ահաբեկիչների դեմ ելույթ ունենա: Մենք այստեղ ԵԽ ներկայացուցիչների և մասնավորապես Շուլցի երկերեսանիությունն ենք տեսնում ու երկակի չափանիշները: Նրանց երկերեսանիությունը, ով փորձում է մեզ դասեր մատուցել մարդու իրավունքների հարցում, ինչը Չինաստանին նույնքան լավ է հայտնի, որքան մեզ»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |