Մի շարք ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվի

Մի շարք ՀԷԿ-երի  ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվի

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է վերանայել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման, որը հաստատվել է դեռևս 2009-ին։ Վարչապետի հանձնարարությամբ քննարկելով հարցը՝ նման եզրակացության են եկել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, բնապահպանության նախարարության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները։

Համաձայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի, փոքր ՀԷԿ-երի զարգացման 2009թ. հաստատված սխեման, ըստ էության, խախտված է։ Մասնավորապես կան անհամապատասխանություններ դրանում ամրագրված փաստացի ջրօգտագործման թույլտվությունների և գործունեության լիցենզիաներով տրամադրված ցուցանիշների միջև.

Բացառությամբ կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրերով կամ կառավարության կողմից հավանության արժանացած և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն անցած ներդրումային ծրագրերով ներառված ՀԷԿ-երի, առաջարկվել է չտրամադրել ջրօգտագործման նոր թույլտվություններ՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման համար։

Հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ քննարկվել են նաև բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 15 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմի կիրառման հետ կապված հարցերը։ Առաջարկվել է սակագների ձևավորման սկզբունքներում ներառել բնապահպանական նորմեր ապահովելու համար հիմնավորված ծախսերը։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 27-ին կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հանձնարարական է տվել բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին: Այս նախարարությունները՝ համագործակցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15-օրյա ժամկետում պետք էր ջրի ազգային խորհրդին ներկայացնեն փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ:

Այդ առաջարկությունները պետք է վերաբերեին 2009-ի հունվարի 22-ին կառավարության նիստի արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայմանը: Ըստ հանձնարարականի, պետք էր անդրադառնալ Ախուրյան, Ձորագետ, Դեբետ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարությանը:

Բնապահպանները հավաճ ահազանգում են փոքր ՀԷԿ-երի պատճառով գետերի էկոլոգիական վիճակի վատթարացման մասին: Օրինակ, 2011-2012թթ.-ին Գեղարոտ գետի վրա «Գեղարոտ» և «Արագած-1» փոքր ՀԷԿ-երի կառուցումից և շահագործումից հետո, գետի էկոլոգիական վիճակը գնալով վատթարացավ, ներկայում դիտվելով խիստ ռիսկային և ճգնաժամային։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---