«Նաիրիտ»-ի վերագործարկման մրցույթ է հայտարարվել14 նոյեմբերի 2016 - 19:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման մրցույթ: Նախարարությունը գործարանը վերագործարկող մասնավոր գործընկեր է փնտրում: Հաղորդագրությունում նշվում է՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք կցանկանան վերագործարկել 1933թ.-ին հիմնադրված և 2010թ-ից չգործող «Նաիրիտը», մրցույթին մասնակցելու հայտ պետք է ներկայացնեն մինչև 2017թ. հունվարի 20-ը։ Նախարարության պաշտոնական հաղորդագրությունը վկայում է, որ հիշյալ նախաձեռնության հիմքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումն է: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն կազմակերպությունները, որոնք վերջին 10 տարում իրականացրել են առնվազն մեկ՝ 60 մլն ԱՄՆ դոլարի համանման ծրագիր, նրանց վերջին 3 տարվա միջին տարեկան հասույթը 100 մլն ԱՄՆ դոլարից պակաս չէ։ Մրցույթի հրավերին զուգահեռ նախարարությունը նաև հիշեցնում է, որ Jacobs Consultancy ընկերությունը 2012-2013թթ-ին «Նաիրիտում» ուսումնասիրություններ էր անցկացրել, որոնց համաձայն` բուտադիենի հումքի հիման վրա քլորոպրենային կաուչուկների արտադրության վերագործարկումը կպահանջի մոտ 160 մլն ԱՄՆ դոլար ՝ 25 հազար տոննա արտադրելու և 216 մլն ԱՄՆ դոլար՝ 35 հազար տոննա արտադրելու համար: Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |