Գերմանիայում արգելել են իսլամիստական «Ճշմարիտ կրոն» միավորումը![]() 15 նոյեմբերի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը կարգադրել է արգելել «Ճշմարիտ կրոն» իսլամիստական միավորման գործունեությունը և գերմանական քաղաքների փողոցներում նրանց կողմից Ղուրանի տարածումը: «Արգելքը իրավապահների գործակցության արդյունք է մարզային և դաշնային մակարդակներում»,-ասել է նախարարը` նշելով, որ կազմակերպությունը կասկածվում է ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Գերմանիան ժողովրդավարություն է, որն ունակ է իրեն պաշտպանել: Ծայրահեղական, բռնության պատրաստ իսլամիստներին տեղ չկա մեր հասարակության մեջ»,-ասել է նա: Ըստ նախարարի, դրանով Գերմանիայի իշխանությունները հստակ ազդակ են հաղորդում, որ «ահաբեկիչների սատարող անձինք չեն կարող օգտագործել կրոնը»: «Ճշմարիտ կրոն» միավորումը մոտ 140 մարդ է անդամագրել և ուղարկել Սիրիա և Իրաք: «Այդ կազմակերպությունն իսլամի տարածման պատրվակով իսլամիստների էր անդամագրում: Նա անում էր դա զբոսանքների գոտիներում` տարածելով ատելություն և Սահմանադրությանը հակասող գաղափարախոսություն, նպաստելով երիտասարդների ծայրահեղականացմանը»,-ասել է նա: Ավելի վաղ` նոյեմբերի 14-ին իրավապահ մարմինները ծավալուն գործողություն էին իրականացրել իսլամիստների դեմ Գերմանիայի 10 դաշնային շրջանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |