Ռուսաստանցի դիվանագետ. Ռուսերենը պիտի կարգավիճակ ստանա ԽՍՀՄ նախկին բոլոր երկրներում17 նոյեմբերի 2016 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պիտի օրենդրական կարգավիճակ ստանա: Այդ մասին է հայտարարել ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան: Նա հայտարարել է, որ ռուսերենի իրավական կարգավիճակի ամրագրումը հարևան երկրների սահմանադրություններում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է: Միտրոֆանովայի խոսքերով, երիտասարդությունը մոռանում է ռուսերենը: «ԱՊՀ երկրների 138 մլն բնակչությունից ռուսերեն է խոսում միայն 61 մլն-ը, 36.9 մլն-ը պասիվ կրող է, 35.6 մլն-ը լեզվին չի տիրապետում», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Որպես օրինակ Միտրոֆանովան բերել է ֆրանկոֆոնիայի միությունը: Դիվանագետը նշել է, որ ռուսերենի առաջխաղացումը հեշտ գործ չէ, սակայն այդ ուղղությամբ շարժվել է պետք: Խորհրդային ժամանակաշրջանում ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ուներ բոլոր միութենական հանրապետություններում բացի Հայաստանի ու Վրաստանի ԽՍՀ-ներից: Ներկայիս Հայաստանում ռուսերենին է տիրապետում բնակչության մոտ 70 տոկոսը: Ռուսերենը պարտադիր առարկա է հանրակրթական դպրոցներում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |