Coca-Cola-ն ներկայացրել է աշխարհում առաջին «սելֆի շիշը»

Coca-Cola-ն ներկայացրել է աշխարհում առաջին «սելֆի շիշը»

PanARMENIAN.Net - Իսրայելում կայացած Summer Love միջոցառմանը Coca-Cola ընկերությունը շշերի համար հատուկ հարմարանք է ներկայացրել Selfie Bottle անվանումով:

Ըստ արտադրողի, դա «աշխարհում առաջին սելֆին է»: Ինչպես կարելի է գուշակել անվանումից, գաջեթը թույլ է տալիս սելֆի նկարահանել շշից կոլա խմելիս, գրում է Ferra.ru-ն:

Selfie Bottle-ը հարմար է կես լիտր տարողությամբ Coca-Cola-ի շշերի համար, որն ինքնաբերաբար լուսանկարում է շիշը 70 աստիճանով թեքելու դեպքում: Հետագայում օգտատերը կարող է լուսանկարը տեղափոխել համակարգիչ USB-ի միջոցով:

Ընկերության գաղափարն այն է, որ երեկույթների սիրահարները կհրապարակեն այդ լուսանկարները սոցցանցերում` Snapchat-ում, Facebook-ում և Instagram-ում:

Հարմարանքի մշակմամբ զբաղվել է իսրայելյան Gefen Team ընկերությունը: Դեռ պարզ չէ, արդյոք դրանք նախատեսաված են զանգվածային արտադրության համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---