ՄԻԱՎ-ի բուժման նոր միջոց է հայտնաբերվել. Փորձարկումները կմեկնարկեն դեկտեմբերին![]() 19 նոյեմբերի 2016 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի ՁԻԱՀ հետազոտման կենտրոնի գիտնականները կարողացել են փոփոխել T-լիմֆոցիտները, որոնք կայուն են դարձել ՄԻԱՎ-ի հանդեպ: T-լիմֆոցիտները իմունային բջիջներ են, որոնք սպանում են ախտահարված և քաղցկեղային բջիջները: Ստանդարտ հակավիրուսային թերապիան ճնշում է ակտիվ ախտահարված բջիջները, սակայն չի ազդում մյուս ախտահարված T-լիմֆոցիտների վրա: Դա նշանակում է, որ այժմ գոյություն ունեցող դեղամիջոցները կարող են վերահսկել ՄԻԱՎ-վարակի ակտիվությունը, սակայն չբուժել դրանից: Ջեյմս Հոքսին իր աշխատակիցների հետ միասին փոփոխության է ենթարկել T-լիմֆոցիտները С34 պեպտիդը ներարկելով ՄԻԱՎ ներթափանցման գործում որոշիչ դեր ունեցող CXCR4 և CCR5 ռեցեպտորների մեջ, գրում է Lenta.ru-ն Mediacal Xpress-ի վրա հղումով: Օգտագործելով այդ մոլեկուլները պեպտիդներն այնտեղ հասցնելու համար, ուր ներթափանցել է վիրուսը, հետազոտողները հայտնաբերել են, որ ՄԻԱՎ տարածումը դանդաղում է: Ընդ որում նման դեպքերում բջիջները պաշտպանված էին նույնիսկ վիրուսի այն շտամերից, որոնք կայուն են դեղամիջոցների հանդեպ: Հետազոտության արդյունքները հիմք են հանդիսացել ՄԻԱՎ վարակով հիվանդների մասնակցությամբ կլինիկական փորձարկումների համար, որոնք նախատեսվում է սկսել դեկտեմբերին: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ բրիտանացի բժիշկներին Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններից, ինչպես նաև Լոնդոնի Համալսարանական և Թագավորական քոլեջներից, հաջողվել է առաջին անգամ ՄԻԱՎ-ից բուժել մեծահասակ մարդու: Նոր մեթոդաբանությունն, ըստ գիտնականների, թույլ է տալիս հետևել ու ոչնչացնել ՄԻԱՎ-ն անմիջապես ամբողջ օրգանիզմում, ոչ թե միայն այն հատվածներում, որտեղ վիրուսն առավել ակտիվ է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |