Նիդեռլանդների հատուկ ծառայություններ. Եվրոպայում ԻՊ 60-80 գրոհային կա, որոնք ահաբեկչություններ են պատրաստում19 նոյեմբերի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Նիդեռլանդների հատուկ ծառայությունների փորձագետները կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 60-80 օպերատիվ անդամ ունի Եվրոպայում, որի խնդիրն է գրոհներ իրականացնելը: Այդ մասին հայտարարել է Դիկ Շոֆը, որի գլխավորած NCTV գերատեսչությունը զբաղվում է անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով: Ըստ նրա, ԻՊ անդամագրված գրոհայինները նաև հաղորդագրություններ են ստանում խմբավորումից, որտեղ նրանց «խնդրում են չմեկնել Սիրիա և Իրաք, այլ գրոհներ նախապատրաստել Եվրոպայում», գրում է ՌԲԿ-ն Associated Press-ի վրա հղումով: Այդ գործընթացի արդյունքներից մեկն, ըստ Շոֆի, եղավ այն, որ վերջին 6 ամսում ԻՊ-ում արտերկրից ժամանած գրոհայինների քանակը չի աճել, սակայն այն փաստը, որ նրանք չեն տեղաշարժվում աշխարհով մեկ, չի նշանակում, որ սպառնալիքը նվազել է: «Մենք գրանցել ենք, որ 294 ահաբեկիչ է մեկնել Իրաք ու Սիրիա, նրանցից 190-ը դեռ այնտեղ է»,-ասել է Շոֆը` նշելով, որ ընդհանուր առմամբ այդ երկրում 4-5 հազար օտարերկրացի մարտիկ կա: Ըստ Շոֆի գերատեսչության գնահատականի, Նիդերլանդների տարածքում, որի բնակչությունը 17 մլն է, այժմ 190-350 գրոհային կա: Թեև Նիդերլանդներում խոշոր ահաբեկչություններ տեղի չեն ունեցել, սպառնալիքը երկրի համար «իրական է» մնում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |