Սուր շնչառական վարակների կանխարգելման համար դպրոցներում հսկողությունը խստացվել է21 նոյեմբերի 2016 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը վերոնշյալ հաստատություններ՝ հետևելով հանձնարարականի կատարմանը: Անդրադառնալով աշխատակազմի առողջապահության վարչության պետի զեկույցին վերջին մեկ ամսվա ընթացքում օդակաթիլային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճի վերաբերյալ` քաղաքապետը հանձնարարել է հիվանդությունները կանխարգելելու նպատակով շարունակել խստացված հսկողությունը՝ ուսումնական հաստատություններ վատառողջ երեխաների հաճախելը բացառելու նպատակով: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության և կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ: Այդ համատեքստում հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացառվեն կուտակված տերևների այրման հնարավոր դեպքերը: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն՝ ամփոփելով գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացված մշտադիտարկման տվյալները, նոյեմբերի 18-ին տեղեկացրել է, որՀայաստանում կա սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն: Նրա խոսքով՝ հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են երեխաների շրջանում, ինչը պայմանավորված է աշնանային արձակուրդներից հետո մանկական հաստատությունների ուսումնական գործընթացի վերսկսումով և հիվանդությունների օդակաթիլային փոխանցմամբ: Նա տեղեկացրեց, որ հանրապետությունում այսօր շրջանառում են Ա տեսակի H3 ենթատեսակը և սուր շնչառական վարակների հարուցիչներ: Իսկ H1N1 տեսակի գրիխի տարածում ներկայումս Հայստանում չկա: Գրիպի տարածումից և բարդացումից խուսափելու համար առողջապահության նախարարության պաշտոնյան խորհորդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ՝ օգտագործելով հակաբիոտիկներ, անհապաղ դիմել բժշկական օգնության, հաճախակի օդափոխել փակ տարածքները՝ հետևելով անձնական հիգիենային, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի և փռշտոցի վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |