Գյումրիից Մոսկվա «Պոբեդայի» չվերթները կմեկնարկեն դեկտեմբերի 15-ից

Գյումրիից Մոսկվա «Պոբեդայի» չվերթները կմեկնարկեն դեկտեմբերի 15-ից

PanARMENIAN.Net - «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունն իր պաշտոնական կայքում հայտարարել է դեկտեմբերի 15-ից Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթների մեկնարկի մասին:

Տոմսերի գները սկսվում են 999 ռուբլիից (մոտ 7500 դրամ):

500 ռուբլի (մոտ 3700 դրամ) հավելավճարի դեպքում ընկերությունն առաջարկում է նաև Երևանից Գյումրի ավտոբուսի ծառայություն:

Հնարավոր է պատվիրել նաև «Պլյուս» և «Պրեմիում» փաթեթներ: Դրանց տոմսերը ներառված ծառայությունների արդյունքում ավելի թանկ են, համապատասխանաբար, 2.000 և 6.000 ռուբլի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---