ՄԱԿ. Աշխարհում մոտ 18 մլն ՄԻԱՎ վարակակիր է թերապիա ստանում22 նոյեմբերի 2016 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում ավելի քան 18 մլն ՄԻԱՎ վարակակիր է հակառետրովիրուսային թերապիա ստանում, ասվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով ՄԱԿ-ի միացյալ ծրագրի հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ին: 2016-ի առաջին 6 ամսում թերապիա ստացող ՄԻԱՎ վարակակիրների քանակն աճել է 1 միլիոնով, հայտնում է ՄԱԿ-ը: Դեռ 5 տարի առաջ թերապիա ստացող անձանց քանակը 2 անգամ քիչ էր: Ըստ հունիսի տվյալների, հատուկ թերապիա է ստանում ՄԻԱՎ վարակ ունեցող 910.000 երեխա: Ըստ ՄԱԿ տվյալների, վարակված երեխաների քանակը նվազում է: Օրինակ, 2010-ից ի վեր մորից վարակված նորածին երեխաների քանակը նվազել է 51 տոկոսով: Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ով աշխարհում մոտ 36,7 մլն մարդ է ապրում: ՄԱԿ-ում նշել են նաև, որ բուժումը երկարացնում է վարակակիր մարդկանց կյանքը: 2015-ին աշխարհում ՄԻԱՎ-ով տառապող 50 տարեկանից մեծ 5,8 մլն մարդ կար` դա պատմական առավելագույն ցուցանիշն է: Ըստ ՄԱԿ կանխատեսման, 2020-ին նման մարդկանց քանակը կլինի 8,5 մլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |